Բոսնիա և Հերցեգովինան Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է վիզայի ռեժիմը: Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը: Տեղեկատվությունը հաստատում է Ստամբուլում Վրաստանի գլխավոր հյուպատոսությունը:
Վրաստանի քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել ցանկացած ժամանակ ՝ 6 ամսվա ընթացքում մինչև 90 օր:
Մինչ այս, Բոսնիա եւ Հերցեգովինա մեկնելու համար Վրաստանի քաղաքացիները ստիպված էին վիզա ստանալ Թուրքիայից՝ այդ երկրի հյուպատոսությունից կամ օգտվել Շենգենյան բազմակի վիզայից:
Բոսնիա եւ Հերցեգովինան երկիր է, որն ունի յուրահատուկ կառուցվածք: Այն ստեղծվել է Դեյթոնյան համաձայնագրով՝ 1995-ին միջազգային միջամտությունից հետո։ 2016 թվականին Բոսնիա եւ Հերցեգովինան դիմել է Եվրամիությանը անդամակցելու համար:
Հիշեցնենք, 2017 թվականի մարտի 28-ին Եվրամիությունը Վրաստանի քաղաքացիների համար չեղարկել է վիզայի ռեժիմը: Այժմ Վրաստանի կենսաչափական անձնագիր ունեցող քաղաքացիները կարող են այցելել Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի նախնական գրանցման` 180-ից 90 օրվա ընթացքում: