
8 քաղաքական կուսակցություն կմասնակցի «Ռուսթավի 2»-ի հանդեպ իշխանության կողմից իրականացվող ճնշումների դեմ ուղղված բողոքի ցույց-քայլերթին: Ցույցը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով ժամը 14-ին Ռուսթավելիի մետրոյի հարակից տարածքից և կավարտվի գերագույն դատարանի շենքի մոտ:
8 քաղաքական կուսակցությունից կազմված համակարգող խորհուրդը գերագույն դատարանի կողմից անարդար դատավճիռ կայացնելու դեպքում սպառնում է անդադար ցույցերով:
Արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցութուններից բաղկացած համակարգող խորհուրդը ստեղծվել է «Նոր միասնություն հանուն Վրաստանի» շարժման նախաձեռնությամբ: Շարժման անդամները պնդում են, որ իշխանությունը «Ռուսթավի 2»-ի վրա միտումնավոր ճնշում է գործադրում: Նրանց համոզված են, որ Վրասանում խոսքի ազատությունը վտանգի տակ է հայտնվել: