
Թբիլիսիի օդանավակայանի ճանապարհին Հռոմի Պապին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում նաև Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականներ, բողոքի ցույցով են դիմավորել: Ակցիայի մասնակիցները Հռոմի Պապին դիմել են «սատանայական», «անիծված» խոսքերով:
Ակցիայի մասնակիցները նշել են, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Վրաստան է ժամանել քարոզչական նպատակներով:
«Մենք բողոքում ենք, որովհետեւ Ֆրանցիսկոս Պապը Վրաստան է ժամանել մեզ համոզելու, թե որուղղափառությունն անընդունելի է: Նա մարզադաշտում պատարագ է անցկացնելու, ուզում է մտնել Սվետիսցխովելի (Մցխեթայում գտնվող մայր տաճար)…»,- հայտարարել է Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա Դավիթ Իսակաձեն: