
Թբիլիսիի Դիղոմի թաղամասում գտնվող օլիմպիական մարզադաշտի ավտոկայանատեղիում, դեկտեմբերի 10-ին վարորդները, ավտոմեքենաներ ներկրողները, միջնորդները, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ լայնամասշտաբ բողոքի ակցիա են նախատեսում:
Կազմակերպիչների հայտարարությամբ՝ իրենք բողոքում են ակցիզային և աջակողմյան ղեկով ավոտմեքենաների մաքսազերծման թանկացման դեմ:
«Հաշվի առնելով երկրում առկա սոցիալական ծանր պայմանները, այս ամենը կհանգեցնի բնակչության աղքատացման և աշխատատեղերի կրճատման»,- կազմակերպիչներից մեկի խոսքերն է մեջբերում «Interpressnews»-ը:
Ցուցարարները հավաքվելու են 15:00 ին և շարժվելու խորհրդարանի շենքի ուղղությամբ: Միևնույն ժամանակ համանման պահանջներով բողոքի ակցիաներ են նախատեսվում նաև Քութաիսիում և Զուգդիդիում: