
Վրաստանի և Աբխազիայի շփման գծում գտնվող Էրգնեթի գյուղում դեպքերի կասեցման եւ դրանց արձագանքման մեխանիզմների քննարկումների շրջանակներում հերթական հանդիպումը տեղի կունենա այսօր՝ մարտի 1-ին, տեղեկացրել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Հանդիպման գլխավոր թեման է Ցխինվալիում փետրվարի 22-ին ձերբակալված, ապա մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի հուղարկավորության հարցը:
«Ակնկալում ենք, որ գործընկերների համապատասխան ներգրավվածությամբ ապահովված կլինի արդյունավետ հետաքննությունը Վրաստանի համապատասխան հաստատությունների կողմից, հարկ եղած դեպքում նաեւ միջազգային ներգրավվածություն կլինի: Բոլոր ռեսուրսները կօգտագործենք այս ճնշումը շարունակելու համար»,- հայտարարել է Ջանելիձեն: