
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Ղրղզստանում Թուրքիայի օդանավի կործանման կապակցությամբ ցավակցություն է հայտնել:
«Իմ ցավակցությունն եմ ուզում հայտնել տեղի ունեցած աղետի հետևանքով մահացածների մտերիմներին և հարազատներին»,- նշված է նախագահի ցավակցական նամակում:
Այս կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին.
«Ցավակցում եմ հունվարի 16-ին Բիշքեքում տեղի ունեցած աղետի կապակցությամբ, որի հետևանքով մահացել են տասյակ մարդիկ, այդ թվում նաև երեխաներ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, ինչպես նաև թուրք և ղրղըզ ժողովուրդներին»,- նշել է վարչապետը:
Հիշեցնենք հունվարի 16-ին Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է Ղրղզստանի Մանասի օդանավակայանում՝վայրէջքի պահին բախվելով օդանավակայանի թռիչքուղուց 2 կմ. հեռավորության վրա գտնվող տներին: Փլուզվել է շուրջ 30 շինություն,՝ 37 անձ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: