
«Ազատ Վրաստան» կուսակցության ղեկավար Կախա Կուկավան բողոքում է սահմանադրական հանձնաժողովում նոր նախաձեռնությունից, որի համաձայն` առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքները հնարավոր է չկարողանան մասնակցել:«Բիձինա Իվանիշվիլին ճիշտ գնահատական է տվել ներկա իրավիճակին: նա շատ լավ տեսնում է, որ նրա իշխանության ապամոնտաժումը կախված է ընդդիմադիր միավորումներից և այս մղձավանջը նրան հանգիստ չի տալիս: Դրա համար, ամեն ինչ անում է, որ ընդդիմադիրների միավորում տեղի չունենա: Դուք հիշում եք, որ վերջին ընտրությունների հետևանքով խորհրդարան մտած երկու ընդդիմադիր ուժերն էլ դաշինքով են մասնակցել ընտրություններին, իսկ ես ցանկանում եմ հիշեցնել, որ իշխանափոխությունները, սկսած Զվիադ Գամսախուրդիայից և վերջացրած Բիձինա Իվանիշվիլիով, եղել են ընդդիմադիր դաշինքների շնորհիվ»,- հայտարարել է Կախա Կուկավան:
Նրա կարծիքով, իշխող թիմը փորձում է բոլոր հնարավոր ձևերով թույլ չտալ ընդդիմության միավորում և այս փոփոխությունը դեմ է ժողովրդավարական չափանիշներին: