Վրաստանի ընդդիմադիր` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Պետրե Ցիսկարիշվիլին օֆշորային բիզնեսի մեջ է մեղադրում նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:
Ցիսկարիշվիլիի խոսքով` այն ժամանակ երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Իրակլի Ղարիբաշվիլին, Իվանիշվիլին քաղաքի Գլդանի թաղամասում հողատարածք է գնել` 1 լարի արժողությամբ:
«Ելնելով այն հանգամանքից, որ տարածքը ազատ տնտեսական գոտում է, Իվանիշվիլին չի վճարել գույքահարկը, եկամտահարկն ու ավելացված արժեքի հարկերը: Իվանիշվիլին նպատակ ունի զբաղվելով օֆշորային գործարարությամբ` տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսերը»:
Ընդդիմադիր գործչի պնդմամբ` Վրաստանում անապահով ընտանիքը 1 կվտ էլեկտրաէներգիայի դիմաց վճարում է 17 թեթրի, իսկ Իվանիշվիլին` 11,8: Այսպիսով նախկին վարչապետը ողջ տարվա ընթացքում տնտեսում է 7 մլն լարի: