Վրաստանի «Հանրապետական» կուսակցության անդամ Լեւան Բերձենիշիլիի կարծիքով, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բացի փող հաշվելուց, մասնագիտական վերաբերմունք ունի:
Այս մասին Բերձենիշվիլին հայտարարել է՝ արձագանքելով Բիձինա Իվանիշվիլիի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսմանը: Իվանիշվիլիի համաձայն, համամասնական ընտրակարգով «Վրացական երազանք»-ը 48-ից 54% ձայն կունենա, իսկ մեծամասնական թեկնածուների հաղթանակի պարագայում՝ 60-ից 70 պատգամավոր խորհրդարանում։ Բերձենիշվիլիի խոսքով, Բիձինա Իվանիշվիլին կարծում է, թե իրականությունը կարեւոր չէ, քանի որ նա է ստեղծել այդ իրականությունը: «Թվերը, որոնց մասին լսեցինք, «Վրացական Երազանք»-ին աջակցող Բիձինա Իվանիշվիլիի կանխատեսումներն են։ Դրանք որեւէ կապ չունեն առկա իրականության հետ: Սա կհաստատվի հոկտեմբերի 8 –ին: Սա գերլավատեսական կանխատեսում է «Վրացական երազանքի» համար: Այս կանխատեսումը պատվեր է, սրանով նա ընդամենն ասում է, թե ինքն ինչ է ուզում, մնացածը կիրականացնի «Վրացական երազանքը»: Հիմնական որոշումը, սակայն, ժողովուրդն է կայացնելու: Սոցիոլոգիական այս շահարկումը կապ չունի գիտության հետ, որի մասին Բիձինա Իվանիշվիլին նույն պատկերացումն ունի, ինչպես մնացած ամեն ինչի, այսինքն՝ չունի»,֊ հայտարարել է Բերձենիշվիլին: