«Ձեր հայտարարությունը, թե ես պետք է հեռանամ հանձնաժողովի կազմից, պարզապես քաղաքական ուղերձ էր»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան՝ արձագանքելով Խորավայի փողոցում սպանված անչափահասներից մեկի հոր՝ Զազա Սարալիձեի այն հայտարարությանը, ըստ որի՝ Սարալիձեն հանձնաժողովի անդամներից չի վստահում միայն Բեսելիային։
«Պարոն Սարալիձե, ևս մեկ անգամ հայտնում եմ ձեզ և բոլոր տուժածներին իմ ցավակցությունը: Այսօրվա Ձեր արած հայտարարությունը պարզապես քաղաքական ուղերձ էր: Ես ոչ մի հեռուստատեսության եթերում ինձ թույլ չեմ տվել մեղադրել Ձեզ որևէ բանի մեջ: Հայտնել և հայտնում եմ իմ զորակցությունը: Այն, ինչ ես ասում եմ «Միացյալ ազգային շարժմանը», ձեզ չի վերաբերում: Տարօրինակ է իմ հասցեին անվստահություն հայտնելը, երբ հանձնաժողովում մեծամասնություն են կազմում ընդդիմության ներկայացուցիչները և այն ղեկավարվում է «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավորի կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Բեսելիան: