Բեռլինի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով «ԻՊ»-ի կողմից օգտագործվող՝ «Amaq news agency» գործակալությանը: Զինյալները հայտնել են, թե ահաբեկչության կազմակերպիչներն իրենց շարքերում են: Ավելի վաղ, ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով իրավապահները պակիստանցու էին ձերբակալել, ապա ազատ արձակել, քանի որ նրա մեղքը չէր ապացուցվել:
Հիշեցնենք, որ Բեռլինի կենտրոնում, սուրբծննդյան տոնավաճառ բեռնատար էր մխրճվել, դեպքի հետևանքով 12 մարդ է մահացել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել: