Բելգիայի Փախստականների եւ միգրացիայի հարցերով պետական քարտուղար Թեո Ֆրանկենը մտադիր է այցելել Վրաստան: Այս մասին տեղեկատվությունը տարածում է բելգիական BRF գործակալությունը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, այցը կապված է Վրաստանի կողմից ապաստան հայցողների թվի աճի հետ: Ըստ տեղեկությունների, Թեո Ֆրանկենը առաջիկա ամիսներին մտադիր է այցելել նաև Ալբանիա:
Ըստ BRF-ի, անցյալ տարի ամսական կտրվածքով Բելգիայում ապաստան է խնդրել 35 վրացի: Մարտից Վրաստանից ապաստան հայցողների թիվը եռապատկվել է: Ինչ վերաբերում է Ալբանիային, անցյալ տարի 800 քաղաքացի է ապաստան խնդրել Բելգիայում: