20 տարի առաջ, Վրաստանի եւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահներ Հեյդար Ալիեւի եւ Էդուարդ Շեվարդնաձեի միջեւ ընդունվեց ռազմավարական որոշում:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` Արեւելք-Արեւմուտք (Բաքու-Սուփսա) էներգետիկ միջանցքի 20-ամյակի առիթով կազմակերպված հավաքի ընթացքում: Ինչպես նշել է վարչապետը, այսօր կողմերը նշում են Բաքու-Սուփսայի խողովակաշարի հիմնադրման քսանամյակը, ինչը կարեւոր ամսաթիվ է: «British petroleum» ընկերության եւ միջազգային գործընկերությամբ իրականացված նախագիծը Հարավկովկասյան էներգետիկ միջանցքի սկիզբը դրեց: Սա կարեւորագույն որոշում էր` անվտանգության եւ տնտեսական զարգացման տեսանկյունից եւ իհարկե, շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցավ Վրաստանին ու Ադրբեջանի համար»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Թբիլիսիում Կվիրիկաշվիլին ողջունել է Վրաստանում գտնվող Ադրբեջանի վարչապետին: Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, Տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Շրջանային եւ ենթակառուցվածքների զարգացման հարցերով նախարար Նոդար Ջավախիշվիլին, Ադրբեջանի պետական «Սոկար» ընկերության նախագահ Ռավնագ Աբդուլաեւը, ինչպես նաեւ Ադրբեջանի կառավարության անդամներ, «British petroleum»-ի եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական անձնակազմի բերկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ 1996 թվականի մարտի 8-ին, Հեյդար Ալիեւը եւ Էդուարդ Շեվարդնաձեն ստորագրեցին Բաքու-Սուփսա միջանցքի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը: