Վրաստանի ոստիկանությունը 22-ամյա տղամարդու է ձերբակալել: Նա կասկածվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինհրապարակից 86 կգ կշռող պղնձե մալուխի գողության մեջ:
Գողացված պղնձալարը պատկանում էր «ATEF Georgia» ընկերությանը: Գողության հետևանքով ընկերությունը ընդհանուր առմամբ 1.558 դոլարի և 2,05 հազար լարիի վնաս է կրել:
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկությամբ` գողությունը կատարվել է Մարաբդա-Ախալքալաքի-Կարս հատվածում: Քննությամբ պարզվել է, որ պղնձե մալուխը վաճառվել է երկու տղամարդկանց, նրանք ևս քրեական պատասխանատվության կենթարկվեն: Մեքենայում գողոնը գտնվել և առգրավվել է:
Քրեական գործ է հարուցվել խոշոր չափի վնաս հասցրած գողություն և ապօրինի ճանապարհով ձեռք բերված սեփականություն հոդվածներով, պատժվում է տուգանքով կամ 2-5 տարվա ազատազրկմամբ:
Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը նախատեսում է Վրաստանի տարածքում Մարաբդա-Ախալքալաքի երկաթգծի վերակառուցում և Ախալքալաքիից թուրքական սահման նոր գծի շինարարություն:
Նոր գծի հնարավորությունը 1 մլն ուղևոր և 5 մլն տ. բեռ է ` առաջին տարում, հետագայում բեռնափոխադրութմների ծավալը կհասնի տարեկան 15 մլն տոննայի:
Նյութի աղբյուր` www.newsgeorgia.ge
Լուսանկարը` Վրաստանի ոստիկանության պաշտոնական կայքից