
Ապրիլի 16-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարություն կանի Թբիլիսիի Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող Վեփխիա Բերաձեին համաներում շնորհելու հարցով։
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, Բարնովի փողոցում երիտասարդ կնոջ սպանության մեջ մեղադրվող Բերաձեն նախագահ Մարգվելաշվիլիի կողմից համաներմամբ ազատ է արձակվել 2017 թվականի մայիսին:
Բերաձեին իրավապահները շաբաթ օրը ձերբակալել են Թելեթիում: