
Թբիլիսիի Բարաթաշվիլի փողոցում այսօր տեղի ունեցած միջադեպից տուժած 14-ամյա տղան Ինգորոկվա հիվանդանոցում մահացել է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի բժիշկներից մեկը։
Ըստ բժշկի՝ երեխան ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
Ժամեր առաջ Բարաթաշվիլի փողոցի շենքերից մեկից պատուհանի ապակին էր ընկել, որի հետևանքով վնասվել էր վեց երեխա։ Մյուս տուժածների վիճակը կայուն է։