Բակուրիանիի շրջանային ժողովում վիճաբանություն է տեղի ունեցել

Բակուրիանիի շրջանային վարչությունում այսօր աղմկոտ է եղել: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները պահանջել են գամգեբելիից՝ հրաժարվել աշխատավարձերը կրկնապատկելու նախաձեռնությունից:

«Ձեռներդ քաշե՛ք բյուջեի հաշվին աշխատավարձեր կրկնապատկելուց: Հրաժարվի՛ր աշխատավարձը կրկնապատկելուց և ոչ ոք քեզ չի անհանգստացնի: Հեռո՛ւ մնա բյուջեից»,- նման կոչ են հղել գամգեբելիին:

Ի վերջո, կողմերը սկսել են վիճաբանել: Տեղում պարեկային ոստիկանություն է մոբիլիզացվել:

Նշենք, որ «Միացյալ ազգային շարժման» հաղորդմամբ, Բակուրիանիի գամգեոբան և սակրեբուլոյի մեծամասնությունը ցանկանում են կրկնապատկել իրենց աշխատավարձերը:

Թողնել պատասխան