
Վրաստանի կառավարությունը հաստատել է «Դիդի Միտարբի-Բակուրիանի» հանգստավայրի վերակառուցման ծրագիրը: Վերջինս երկրի իշխանությունները կիրականացնեն 2015 թվականին սկսված Բակուրիանի լեռնադահուկային հանգստավայրի զբոսաշրջային ենթակառուցվածքի վերանորոգման ու զարգացման ծրագրի շրջանակներում:
2016-ի հուլիսին հաստատվել է Բակուրիանիի եւ դրան կից Դիդի Միտարբիի հողերի օգտագործման նախագիծը, նույն թվականին Բակուրիանիում վերաբացվել է «Միտարբի» լեռնադահուկային ճանապարհը, որը չէր կիրառվում վերջին 30 տարիներին:
Կառավարության նիստի ընթացքում նախագիծը ներկայացրել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Նրա խոսքով, վերակառուցման ծրագրի արդյունքում Դիդի Միտարբին և Բակուրիանին զբոսաշրջիկներ կարող են ընդունել տարվա 4 եղանակներին:
Վարչապետը նշել է, որ Դիդի Միտարբիի հյուրանոցները կընդունեն մինչեւ 5 հազար մարդ, հանգստավայրում կլինեն սննդի կետեր, հեծանվային արահետներ, կինոթատրոն, վարչական շենքեր և այլն:
Նյոութի աղբյուր՝ newsgeorgia.ge