Զուգդիդիի շրջանի Կորցխելի գյուղի թիվ 53 ընտրական տեղամասի տարածքում, որտեղ միջանկյալ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, բախում է տեղի ունեցել:
Տուժել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Գիգա Բոկերիան, Թենգիզ Գունավան, Նիկա Մելիան և այլ ներկայացուցիչներ: Հարվածողներն, ըստ նախնական տեղեկությունների, հռոմեական ըմբշամարտ մարզաձեւի մարզիկներ են, ովքեր, ըստ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տեղեկության` հավաքվել էին «Վրացական երազանքի պատվերով:
Երիտասարդները հայտարարել են, որ՝ «նացիոնալներն իրավունք չունեն մոտենալ ժողովրդին: Հարձակման ենթարկված քաղաքական գործիչները տեղեկացրել են, որ ըմբիշները Թբիլիսից են տեղափոխվել։ Ըստ տեղեկությունների եղել են նաև ռեկբիիստներ, հարվածներ հասրցել են մահակներով` գրում է «Գռուզիա օնլայնը»։
«Ռուսթավի 2»-ի տեսախցիկները մարզիկների խմբին նկատել էր Զուգդիդիի բուսաբանական այգու տարածքում, ապա նաև ընտրական տեղամասում, նրանք խուսափել են տեսախցիկներից և ասել, թե զբոսաշրջիկներ են` տեսարժան վայրերն են ուսումնասիրում:
Իրավապահ մարմիններն ուշ են հասել դեպքի վայր: Ընդդիմադիր գործիչները հայտարարել են, թե այս կերպ իշխանությունը ցանկանում է վրեժ լուծել, քանի որ պարտվում է ընտրություններում: Իշխող կուսակցությունն էլ իր հերթին «Ազգային շարժմանը» մեղադրել է սադրանքի դիմելու մեջ: Միջադեպի պատճառ է դարձել շարժական արկղի հետ խնդիրները: «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները հայտարարել են, թե 83 քաղաքացի չի կարողացել ընտրատեղամաս ներկայանալ` առողջական խնդիրների պատճառով: Տեղեկություն կա, որ ձեռք է բարձրացվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա:
Լուսանկարները` Interpressnews-ի
տեսանյութը` Ռուսթավի 2-ի
http://rustavi2.com/ka/news/47412