
Բաթումիի մանկապարտեզներում կրթական գործընթացը հոկտեմբերի 16-ից 3 օրով կընդհատվի: Այս մասին հայտարարել է «Բաթումիի մանկապարտեզների միության» տնօրեն Նատալիա Զաքարեիշվիլին: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:
Ըստ Զաքարեիշվիլիի՝ այս պահի դրությամբ կրթական գործընթացը բնականոն հունով է ընթանում, սակայն առաջիկայում բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ:
«Այս պահի դրությամբ բոլոր մանկապարտեզներում կրթադաստիարակչական գործընթացն անխափան է ընթանում: Հաջորդ շաբաթվա մեջ կպահանջվի 3 օր՝ ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար»,- հայտարարել է Նատալի Զաքարեիշվիլին: