
Բաթումիում մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնին։ Վերջինս քաղաք է այցելել որպես զբոսաշրջիկ, տեղեկացնում է Աջարիայի հեռուստաընկերությունը:
Կոտրվել է կնոջ ձեռքը: Գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի առաջին մասով, ինչը ենթադրում է մինչև 3 տարի ազատազրկում: Նշվում է, որ վարորդը դեպքի վայրից չի հեռացել: