
Բաթումիի գեներալ Աբաշիձեի փողոցում պայթյունի ձայն է լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ամբողջությամբ այրվել է երկու բնակելի տուն, ևս երկուսն էլ՝ մասնակի, այրվել են նաև ավտոմեքենաներ։ Հրդեհի հետևանքով երեք անձ այրվածքներով հոսպիտալացվել է։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները։
Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովը նշել է, որ պայթյուն է գրանցվել գազալցակայանում։ Քաղաքապետը վստահեցրել է, որ տուժածները կստանան փոխհատուցում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։