Վրաստանի իրավապահները Թուրքիայի քաղաքացիներից «սուբոկսին» թմրանյութի 300 հաբ և 65 գրամ հերոին են առգրավել։
Վրաստանի ՆԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, մեծ քանակությամբ թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու ու օգտագործելու մեղադրանքով Բաթումի քաղաքում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի մի զույգ:
Հետաքննությունը պարզել է, որ վերջիններս ձերբակալման պահին գտնվել են մետամֆիտամին MDMA-էքստազի ազդեցության ներքո:
Թուրքիայի քաղաքացիներին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում։