Բաթումիում Թուրքիայի հյուպատոսության մոտ մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով չխոչընդոտել իրենց աշխատանքը։
Վարորդները նշում են, որ մինչ օրս անարգել զբոսաշրջիկներին կարողացել են Աջարիայից Թուրքիա տեղափոխել, սակայն հիմա խոչընդոտների են հանդիպում: Թուրքական կողմն, ըստ նրանց, սահմանափակում է իրենց գործունեությունը:
«Իմ սեփական մեքենան արդեն 15 օր գտնվում է Թուրքիայի տուգանային հրապարակներից մեկում: Ասել են, թե տեխզննման վկայականում անհամապատասխանություն կա: Տարբեր պատճառներ են բերում՝ նպատակ հետապնդելով հասնել նրա, որ մենք զբոսաշրջիկներին ծառայությունների մատուցումը զիջենք Թուրք վարորդներին: Եթե մեր պահանջները հաշվի չառնվեն, ցույցերը կշարունակվեն»,-հայտարարել է ցույցի մասնակիցներից Գիորգի Իրեմաձեն: