«Բաթումի քաղաքում մարտի 11-12-ին տեղի ունեցած բողոքի ցույցի հետևանքով հասցված վնասը կազմում է մոտ 150 հազար լարի»,- այս մասին հայտարարել է Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովը մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ամենամեծ վնասը հասցվել է խաչմերուկի տարածքում գտնվող թանկարժեք լուսաֆորներին, որոնց բարձրությունը կազմում է 7 մետր: Միայն դրանց վերականգնման համար հարկավոր է մոտ 120 հազար լարի: Ընդհանուր առմամբ վնասներն այս տեսակի են: Վերականգնելու համար խնդրում ենք Աջարիայի կառավարությանը գումար տրամադրել: Մենք իրականացնում ենք մայթերի վերականգնողական աշխատանքներ, վնասն ընդհանուր առմամբ հասնում է 150 հազար լարիի»,-հայտատարել է Գիորգի Երմակովը: