
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Բաթումիում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Հարվիզ Իսմաիլզադեն:
Վերջինս 2012 թվականից ղեկավարել է Ադրբեջանի հյուպատոսությունը Արաբական միացյալ էմիրություններում (նստավայրը՝ Դուբայ):
Նշենք, որ Ալիևը հունվարի 29-ին հետ է կանչել Բաթումիում Ադրբեջանի արդեն նախկին գլխավոր հյուպատոս Ռաշիդ Իսմայիլովին:
Լուսանկարը` 1tv.ge-ի