
Բաթումիի 58-րդ ընտրատեղամասի տվյալները կվերահաշվարկվեն: Նման պահանջ են ներկայացրել «Արդար ընտրություններ» դիտորդական կազմակերպությունն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ նշելով, որ ընտրական հանձնաժողովը ԿԸՀ ուղարկած արձանագրությանը չի կցել ուղղումների վերաբերյալ փաստաթուղթը։
«Արդար ընտրություններ»-ը նշում է, որ տեղի ունեցածը կոպտագույն խախտում է։ Տեղեկացնենք, որ վերահաշվարկից հետո կորոշվի նաև հիշյալ հանձնաժողովի ղեկավարին պատասխանատվության ենթարկելու հարցը։
Բաթումիի 58-րդ ընտրատեղամասում ընտրությունների օրը մի շարք խախտումներ են գրանցվել, այդ առիթով երկու անգամ ոստիականներ են ժամանել։