
Աջարիայի դատարանը Բաթումիի ցույցի չորս մասնակցի տուգանել է 250 լարիով։ Քաղաքացիները մեղավոր են ճանաչվել Վրաստանի Վարչական օրենսգրքի 173-րդ (Ոստիկանին վիրավորելու, դիմադրություն ցույց տալու) և 166-րդ (մանր խուլիգանություն) հոդվածների հատկանիշներով:
Բաթումիի ցույցի մասնակիցներից Նարիման Լոմինաձեի հարցով դատական նիստը հետաձգվել է: Լոմինաձեին մեկ օր ժամանակ է տրվել, որպեսզի նա փաստարկներով ապացուցի, որ ցույցին չի մասնակցել, տարածքում չի գտնվել: