
Բաթումիի իրադարձությունների համար դատապարտված Իրակլի Չխվիրկիան և Մերաբ Ղողոբերիձեն ազատ են արձակվել: Նշված տեղեկատվությունը հաստատել է Ղողոբերիձեի փաստաբան Պաատա Շավաձեն: Փաստաբանի խոսքերով՝ իր պաշտպանյալին ժամանակից շուտ ազատ արձակման որոշումը կայացրել է հանձնաժողովը:
Ըստ փաստաբանի՝ Իրակլի Չխվրիկիայի և Մերաբ Ղողոբերիձեին Բաթումիի դատարանը 1 տարի 6 ամսով ազատազրկման է ենթարկել, որը բողոքարկել է ինչպես դատախազությունը, այնպես էլ պաշպտանվող կողմը: Փաստաբանի խոսքով՝ դատական գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Մերաբ Ղողոբերիձեի և Իրակլի Չխվրիկիայի դատական գործը արդեն 8 ամիս շարունակվում է: Նրանք մեղադրվում են 2017 թվականի մարտի 11-12-ին Բաթումիում տեղի ունեցած իրադարձությունները կազմակերպելու մեջ: