Նախնական հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ Բաթումիում բերման է ենթարկվել ցույցի շուրջ 75 մասնակից: Այս մասին մարտի 14-ին հայտարարել է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Ցիալա Քաթամաձեն:
«Անցած երեք օրերին գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են շուրջ 30 ձերբակալվածի հետ, տեղեկացել են, թե ինչ պայմաններում են նրաք բերման ենթարկել։ Առաջիկա օրերին կհանդիպենք նաև մյուսներին»,-Քաթամաձեի խոսքերն է մեջբերում «interpressnews.ge»-ն:
Հիշեցնենք՝ մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Բաթումիում Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության շենքի հարակից տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները այրել ու շրջել են ոստիկանական մեքենաներ, վնաս հասցրել նաև քաղաքի ենթակառուցվածքներին: Բաթումիի քաղաքապետի խոսքով, անկարգությունների հետևանքով քաղաքին հասցված վնասը կազմել է մոտ 150 հազար լարի։