
Բազմակուսակցական խորհրդարան չունեցանք եւ որոշ իմաստով սա հանրության պատասխանատվություն, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 31-ին ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Երկրի առաջին դեմքը հանրությանը կոչ է արել ակտիվոեն ներգրավվել ընթացող քննարկումներում, կառավարության վերահսկման եւ ակտիվ քաղաքական երկխոսության ճանապարհով : «Բազմակուսակցական խորհրդարան չունեցանք եւ որոշ իմաստով սա հանրության պատվերն էր: Չնայած, ուզում եմ հիշեցնել, որ քաղաքական գործունեությունն ընտրություններով չի ավարտվում, այլեւ միայն սկսվում: Համապատասխանաբար, բոլորիդ կոչ եմ անում ներգրավված լինել քննարկումների մեջ: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ 2016-ի ընտրությունների բարեհաջող ավարտի կապակցությամբ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: