Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Յան Կելլին խոսել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին: Կելլին հայտարարել է, որ աջակցում է լրատվամիջոցների բազմակարծությանը:
«Բոլորդ լավ գիտեք, որ լրատվամիջոցներում բազմակարծության աջակից եմ: Երբ պետդեպարտամենտում էի աշխատում, ես նույնպես լարված հարաբերություններ ունեի լրագրողների հետ, շատ էի մտահոգվում, երբ ճեպազրույցի էին գալիս, այնպես էին անում, որ ազնիվ լինեմ: Այդ ժամանակ գնահատեցի լրատվամիջոցների կարևորությունը: Կառավարությունը պետք է պատասխանատու լինի և ժողովրդավարությունը աշխատի ժողովրդի կամքին համապատասխան»,- հայտարարել է Յան Կելլին: