Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի խափանման միջոցը փոխելու հարցով նրա փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Մուխթարլիի փաստաբանի խոսքով, Թբիլիսիից առևանգված ու այսօր Ադրբեջանի բանտում գտնվող Մուխթարլիի առողջական վիճակը խիստ մտահոգիչ է։ Չոփիկաշվիլին պահանջում է՝ Մուխթարլիին Վրաստան վերադառնալու իրավունք տրվի:
Իր հերթին ադրբեջանական կողմը Ստրասբուրգի դատարան փաստաթղթեր է ներկայացրել՝ Ավգան Մուխթարլիի առողջական վիճակը գնահատելով նորմալ։ ՄԻԵԴ-ի պահանջով, սակայն, լրագրողին այցելել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, պարզել, որ լրագրողի վիճակը իսկապես ծանր է. Նա տառապում է սրտանոթային հիվանդությամբ ու շաքարային դիաբետով:
Լրագրողի կինը` Լեյլա Մուստաֆաևան, հույս չունի, որ Ադրբեջանի իշխանությունները ամուսնուն կազատեն:
«Այլ քաղբանտարկյալների հետ կապված անցած տարիների օրինակները կան: Կարմամադովին ազատելու մասին ՄԻԵԴ-ի պահանջը մինչ օրս անտեսվում է: Նույնը կանեն նաև Աֆգանի դեպքում»,- նկատել է Մուստաֆաևան: