Թբիլիսիի դատարանի քաղաքացիական գործերի կոլեգիան անվավեր է ճանաչել 2016-ի դեկտեմբերի 23-ին անցկացված Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) ընտրությունների արդյունքները: Տեղեկատվությունը տարածել է «Լելո» պարբերականը: Գործի քննությունը սկսվել է ԱՕԿ-ի նախագահի թեկնածու Իրակլի Մեձմարիշվիլիի հայցի հիման վրա: Ընտրություններին երկու թեկնածություն էր ներկայացված, 78 կողմ, 57 դեմ ձայներով հաղթանակ էր տարել գործող նախագահ Լերի Խաբելովը: Այժմ դատարանի որոշմամբ 2016-ի դեկտեմբերի 23-ից հետո կայացված բոլոր որոշումները համարվել են անվավեր: Վճիռն ուղարկվել է ԱՕԿ: