
Արտանայում Կոխտա լեռան վրա հրդեհի տեղայնացման աշխատանքները չեն դադարում: Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով՝ տեղում կենդանի ուժ է աշխատում: Հրդեհի մարմանը ներգրավված է 500 մարդ՝ Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ հրահանգների գործակալության աշխատակիցները և հրշեջ-փրկարարները: Գործակալությունից ասել են, որ հրդեհը տեղայնացված է, լեռան վրա բաց օջախներ չեն նկատվում:
Հիշեցնենք՝ Կախեթիի մի քանի շրջաններում անտառային հրդեհները գրանցվել էին սեպտեմբերի 2-ին: