
Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհուրդը Թբիլիսիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի եւ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի հեռախոսազրույցի ձայնագրության հետ կապված արտակարգ նիստ է հրավիրել:
Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Մերաբ Գաբինաշվիլիի խոսքով, նիստի անցկացման նախաձեռնությամբ հանդես են եկել խորհրդի բոլոր անդամները:
Գաբինաշվիլին պարզաբանել է, որ հրապարակված ձայնագրության մեջ Ախվլեդիանին զրուցում է աղմուկ բարձրացրած դատական գործընթացի մասին` նշելով, որ շատ բարդ հարց է առաջ եկել:
«Արդարադատության բարձրագույն խորհուրդը հարցը կուսումնասիրի և հայտարարություն կընդունի: Սա նախադեպ կլինի, թե ինչպես պետք է դատավորն աշխատի»,- հայտարարել է Գաբինաշվիլին:
Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Մերաբ Գաբինաշվիլին նշել է նաև, որ խորհուրդը ժամանակին ճիշտ որոշում է կայացրել՝ քաղաքային դատարանի ղեկավար Մամուկա Ախվլեդիանիին պաշտոնազուրկ անելով: