Արտակարգ իրավիճակ Մարնեուլիի Կիզիլ-Աջլո գյուղում (տեսանյութ, թարմացվող)

Ալիք Մեդիայի լրագրողները իրավիճակին հետեւում են Մարնեուլիից.

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» մի քանի ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին պահանջում է Մարնեուլիի շրջանի Կիզիլ-Աջլո գյուղի թիվ 48 ընտրատեղամասի ընտրությունները չեղյալ համարել։ Նրանք հայտարարել են, թե իշխանությունը կարուսել եւ կրկնաքվեարկություն է իրականացնում: Մարնեուլիում մոբիլիզացված են Վրաստանի հատուկ նշանակության զորքերը: Ընտրատեղամասի աշխատակիցները դուրս են բերվել ընտրատարածքից: Մինչ այդ անհայտ անձինք քարեր են նետել ոստիկանների և ընտրատեղամասի պատուհանների ուղղությամբ: Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել։

Մարնեուլիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնժողովը։ ԿԸՀ-ն հերքել է ընտրական արկղը առեւանգելու վերաբերյալ լուրերը: Այս մասին ԿԸՀ-ի խոսնակ Աննա Միքելաձեն է հայտարարել՝ մամուլի ասուլիսի ընթացքում: «48-րդ ընտրատեղամասում մարդկանց խումբ է հավաքվել, որոնք քարեր են նետել ընտրատեղամասի ուղղությամբ: Նրանք փորձել են ներխուժել տեղամասի տարածք, կոտրել դպրոցի պատուհանները: Հավաքվածները դիմադրություն են ցուցադրել ոստիկանությանը, չնայած ոստիկանությունը պաշտպանում է տեղամասի տարածքը:»

%d5%a2%d5%a8%d6%80%d5%a3%d5%b0Իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել մի շարք գործիչներ։ «Պաատա Բուրճուլաձե- Պետությունը ժողովրդի համար» ընտրական դաշինքի առաջնորդ Պաատա Բուրճուլաձեն  մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամոթալի է որակել Մառնեուլիի 48-րդ ընտրատեղամասում ստեղծված իրավիճակը: «Բոլորին խաղաղության կոչ եմ անում, կոչ եմ անում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին ընդունել այն, որ նա պարտվել է՝ սրա համար տղամարդկություն է պետք, թող տղամարդու պես պահի իրեն: Մի ժամ է մնացել մինչեւ ընտրությունների ավարտը, կոչ եմ անում ընտրողին ճիշտ որոշում կայացնել»,- հայտարարել է Բուրճուլաձեն։

«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն անդրադառնալով թեմային՝  միջադեպը հրահրելու մեջ մեղադրել է «Միացյալ ազգային շարժմանը»:

Ալիք մեդիայի լրագրողների հետ զրույցում միջադեպի ականատես, ներկայանալ չցանկացող մի դիտորդ ասել է, որ վեճը հրահրվել է ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության պատգամավորի թեկնածու Իմամ Կուլիեւի կողմից։ Նա պահանջել է, որպեսզի հանձնաժողովի անդամները լքեն ընտրատեղամասը, իսկ երբ վերջինները հրաժարվել են դա անել, ներս են եկել մի քանի անձինք եւ կռվի բռնվել հանձնաժողովի անդամների  հետ։ Քիչ անց ընտրատեղամասի մուտքի մոտ են հավաքվել տեղի բնակիչները՝ փակելով այն։ Սրան հետեւել է ոստիկանության ուժերի եւ դիմակավոր հատուկ ջոկատայինների ավելացումը տարածքում։

 

Թողնել պատասխան