
«Արվում է ամեն ինչ՝ այս ողբերգությունը հնարավորինս արագ հանգուցալուծելու համար»,- այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան՝ անդրադառնալով Ցխինվալիում ձերբակալված այնուհետեւ մահացած Վրաստանի քաղաքացի Արչիլ Տատունաշվիլիի հարցին:
Նախօրեին Գախարիան հանդիպել էր Տատունաշվիլիի ծնողներին՝ խոստանալով, որ իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի Արչիլ Տատունաշվիլիի դին կարճ ժամկետներում տեղափոխվի Վրաստան:
«Հուղարկավորության հետ կապված այլ ճանապարհ չունենք, պետք է սպասենք,- ասել է Ախալգորիի գամգեբելի Նուգզար Թինիկաշվիլին «Պալիտրանյուս»-ի եթերում,-Գիտակցում ենք, թե ում հետ գործ ունենք: Ցավոք, դեռեւս որեւէ կոնկրետ տեղեկատվություն չունենք: Ամեն վայրկյան սպասում ենք»: