
Լևոն Արոնյանը 2017 թվականի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիրն է: Թբիլիսիում տեղի ունեցող շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնուղ Արոնյանը 4 հանդիպում ունեցավ չինացի Լիրեն Դինգի հետ: Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած 5-րդ Թայ-բրեյք՝ սահմանափակ ժամանակում արագ խաղից հետո Արոնյանը 2:0 հաշվով պարտության մատնեց հակառակորդին։
Սեպտեմբերի 2-ին մեկնարկած շախմատի աշխարհի առաջնության գլխավոր հովանավորն է ադրբեջանական Socar ընկերությունը: Սեպտեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում տեղի կունենա մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։