
Թբիլիսում, սեպտեմբերի 25-ին, շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչում, արդեն 3-րդ անգամ Լեւոն Արոնյանը Չինաստանի Լիրեն Դինգի հետ ոչ-ոքի է խաղացել: Երկու ժամ տեւած եզրափակիչի երրորդ պարտիայում Արոնյանը խաղում էր սպիտակներով:
Վաղը` սեպտեմբերի 26-ին կկայանա Արոնյան-Դինգ 4-րդ պարտիան, որի` ոչ-ոքի ավարտի պարագայում շախմատիստները կմրցեն թայբրեյքերի` սահմանափակ ժամանակում արագ խաղի միջոցով:
Լուսանկարը` «Ֆիդե»-ի պաշտոնական կայքից