
Վրաստանում ձմեռային սպորտաձևերիի մայրաքաղաք համարվող Գուդաուրիում 2800 մետր բարձրության վրա պաշտոնապես բացվել է արկածային զբոսաշրջության դպրոցը:
«Կարևոր է այս դպրոցի բացումը, քանի որ այն պատրաստելու է մասնագետներ, որոնց համար աշխատանք գտնելը դժվար չի լինի: Երկրի զբոսաշրջության զարգացման համար նման մասնագետների կարիքը զգացվում է»,-հայտարարել է Վրաստանի էներգետիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին:
Դպրոցի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Քեթևան Նատրիաշվիլին: