«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այսօր Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ցույց էր կազմակերպել՝ «Արժանապատվության երթ» կարգախոսով: Երթի նպատակն էր՝ աջակցություն հայտնել Միխեիլ Սաակաշվիլիին՝ վերջերս տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
Կուսակցության ներկայացուցիչների խոսքերով, Վրաստանում և Ուկրաինայում պետք է ավարտվի օլիգարխների իշխանությունը:
Ցույցը ավարտվեց Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում, որտեղ կուսակցության մի քանի առաջնորդ ելույթներ ունեցան:
Նշենք, որ Սաակաշվիլին կոչ էր արել վրաստանցիներին՝ համախմբվել և «անել այն, ինչ արեցին ուկրաինացիները»: