«Արժանի գործընկեր 2017» (Noble Partner- 2017) զորավարժությունների համար ամերիկյան ծանր ռազմական տեխնիկայի մի մասն արդեն Վազիանիում է: Interpressnews.ge լրատվականի տեղեկացմամբ՝ ամերիկյան ծանր տեխնիկան Փոթիից Վազիանի է հասել երկաթուղու միջոցով: Ռազմական ծանր տեխնիկայի փոխադրմանը մասնակցել է զորավարժությունների ղեկավար, գնդապետ Շալեգո Տաբատաձեն:
Միջազգային Noble Partner 2017 զորավարժությունները ԱՄՆ-ի նախաձեռնությամբ և Վրաստանի աջակցությամբ տեղի են ունենում արդեն 3-րդ անգամ: Վրաստանից և ԱՄՆ-ից բացի զորավարժություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ուկրաինան, Սլովենիան, Թուրքիան և Հայաստանը:
Noble Partner 2017-ի նպատակը կայունության, ինչպես նաև պաշտպանողական և հարձակողական հմտությունների զարգացումն է:
Զորավարժությունների նպատակն է նաև ՆԱՏՕ-ի անդամ և դաշնակից երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը: