
«Թոփաձե Արդյունաբերողներ-մեր հայրենիք»-ի ղեկավար Գոգի Թոփաձեն համոզված է, որ դաշինքը խորհրդարանական ընտրությունների շեմը կհաղթահարի: Թոփաձեն հրավիրած ասուլիսում հայտարարել է` «շեմը հաղթահարելու խնդիր երբևէ չեն ունեցել»: Նրա խոսքով, ժողովուրդը քաղաքական այս դաշինքի հանդեպ դրական է տրամադրված:
Ըստ նրա. «ընտրական նվազագույն շեմը հաղթահարելու համար կպայքարեն «Վրաստանի Հայրենասերների դաշինք»-ը, Նինո Բուրջանաձեն («Ժողովրդավարական շարժում»), «Միացյալ ազգային շարժում»-ը»:
Թոփաձեի խոսքով, ինչ վերաբերում է Պաատա Բուրճուլաձեի կուսակցությանը, ապա Բուրճուլաձեի քաղաքական գործունեությունն անհայտ է: