Վրաստանի արդարադատության նախարարության հանրային բոլոր ծառայությունները հասանելի են դարձել հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին:
Շուրջ 400 հանրային ծառայություն առաջարկող արդարադատության նախարարությունը կառուցել է նոր հարթակ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Տեսողական, լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները, ինչպես նաև սայլակով մարդիկ առանց որևէ մեկի օգնության կկարողանան օգտվել արդարադատության նախարարության հանրային ծառայություններից:
Նախարարության կայքէջն ու առցանց ծառայությունները նույնպես հարմարեցված են հաշմանդամություն ունեցողներին: