«Մեզ բարձր հեղինակություն է անհրաժեշտ, եթե դրա հետ կապված հասարակության մոտ հարցեր առաջ գան, դա միայն կվնասի այս կառավարության հեղինակությանը»,-հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն՝ անդրադառնալով Ծուլուկիանիի հարցին։
Ըստ Ճիճինաձեի, Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին «դրսից ավելի լավ է կարողանում գնահատել իրավիճակը, քան այն ժամանակ, երբ գործընթացներին մասնակից է լինում»:
«Թեա Ծուլուկիանիի վերաբերյալ այնպիսի որոշում պետք է կայացվի, որն անհրաժեշտ կգտնեն հասարակության լայն շրջանակները: Մենք կախված ենք ընտրողից` ինչպես կասի նա, այնպես էլ պետք է անենք»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճիճինաձեն: