«Վրացական ազգայնական մշակույթ» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել հերթական ակցիայի մասին՝ «Ի պաշտպանություն վրացական հողերի. Արգելի՛ր Սորոսի գործունեությունը» կարգախոսով։
«Սեպտեմբերի 12-ին նախատեսված «Վրացիների քայլերթին» միանում է «Վրացական ազգայնական մշակույթ» աջակողմյան միավորումը: Խմբի համախոհները կհավաքվեն Թբիլիսիի «Ռուսթավելի» մետրոյի հարակից տարածքում, որտեղից երթով կշարժվեն դեպի Սորոսի հիմնադրամի գրասենյակ։ Մենք պահանջելու ենք Վրաստանում արգելել հիմնադրամի եւ դրա կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների գործունեությունը, որոնք հակապետական աշխատանք են իրականացնում»-ասված է հայտարարության մեջ:
Երթը հասնելու է նաեւ «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի հարակից տարածք՝ երկրի իշխող ուժից պահանջելու օրենքով արգելել հողի վաճառքը օտարերկրացիներին։