Բազմաթիվ կտրվածքներով տուժածները տեղափոխվել են Նինոծմինդայի և Ախալքալաքի հիվանդանոցներ:
Նինոծմինդայի շրջանում գտնվող Ջիգրաշեն գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում 30-ամյա մի տղամարդ մահացել է, իսկ երկուսը վիրավորվել են:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան: «Լադա» և «Վոլկսվագեն» ավտոմեքենաները բախվել են միմյանց:
Տուժած քաղաքացիներից մեկի վիճակը գնահատվում է կայուն, իսկ մյուսինը՝ ծանր:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, ինչը ենթադրում է երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում: