
Թբիլիսիի Թամար թագուհու պողոտայում ապրիլի 16-ի առավոտյան INFINITI մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
«Ռուսթավի -2»-ի փոխանցմամբ, երիտասարդ կնոջը թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Գործը է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի հատկանիշներով (երթևեկության կանոնների խախտում):