Հունվարի 1-ից մինչ օրս Վրաստանում տեխզննման դիմած 12 հազար ավտոտրանսպորտային միջոցներից 32 տոկոսը առաջին անգամ տեխնիկական ստուգում չի անցել։ Հիշյալ տրանսպորտային միջոցների վարորդներին լրացուցիչ 1 ամիս ժամանակ է տրվել: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գիորգի Չերքեզիշվիլին՝ ամփոփելով վերջին երկու ամսվա արդյունքները։
Նա ընդգծել է, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը կազմակերպվել է շուրջ 11 հազար 457 մեքենայի տեխզննում: 2 հազար 935 մեքենա անորակ է համարվել, դրանց վարորդներին խնդիրը լուծելու համար 1 ամիս ժամանակ է տրվել: